Լրահոս

28.03.2011 17:45


Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է ԼՂ–ի վերաբերյալ զեկույցը

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հեռանկարը մշուշոտ է մնում։ Ինչպես նշում է ՄՃԽ–ը՝ չնայած որ վերջին ժամանակներում Ռուսաստանն ուժեղացրել է ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, որտեղ ոչ փոքր դեր է խաղում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հակամարտության մեջ գործնական առաջխաղացում չի նկատվում։ Ըստ զեկույցի՝ իրադրությունը չի բարելավել նաև ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ հիմնարար սկզբունքների համաձայնագրի ստորագրումից հակամարտության կողմերի հրաժարվելը. այդ քայլը հակամարտության գոտում միայն սաստկացում է առաջացրել։ Նշենք, որ ՄՃԽ–ը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ մի քանի զեկույց պատրաստել։ Ըստ տարածված տեղեկության՝ առաջինը կվերաբերի շփման գծում տեղի ունեցած իրադեպերին ու հրադադարի կարգի խախտմանը։ Երկրորդ զեկույցը նվիրված է լինելու լարվածության նվազման ու բանակցային գործընթացի առաջխաղացման ճանապարհների փնտրտուքին։

Այս խորագրի վերջին նյութերը