Լրահոս

28.03.2011 17:41


Հայաստանի մի շարք բանկեր ցանկանում են մասնաճյուղեր բացել ԼՂՀ–ում

Հայաստանի Հանրապետության մի շարք բանկեր ցանկություն են հայտնել մասնաճյուղեր բացել ԼՂՀ–ում և մատչելի  տոկոսադրույքով վարկեր տրամադրել տարբեր ոլորտների զարգացման համար։

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալության Ստեփանակերտի թղթակիցը, այս մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

–Տարեկան կտրվածքով ԼՂՀ–ի տնտեսական առաջընթացը  բավական հուսադրող է,–ասել է Արթուր Ջավադյանը՝ ընդգծելով, որ  միևնույն ժամանակ ԼՂՀ–ի որոշ տնտեսական ցուցանիշներ ավելի  բարձր են, քան Հայաստանինը։

Նրա խոսքերով՝ ԼՂՀ ներուժն ու իշխանությունների և բնակչության կամքը թույլ են տալիս դիմակայել ցանկացած մարտահրավերի։

Ջավադյանն ընդգծել է, որ ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականցվող մի շարք ծրագրեր՝ կապված գյուղատնտեսության,  արտադրության և այլ ոլորտների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը