Քաղաքապետարանում քննարկվել են երթևեկության կառավարման ու կանոնակարգման հարցեր
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի երթևեկության կառավարման ու կանոնակարգման հիմնահարցերին, քաղաքապետը կարևորել է Երևանում «Անվտանգ քաղաք» ապահովելու գաղափարի իրագործումը: Այս համատեքստում հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Զեկուցվել է, որ Տիգրան Մեծ պողոտայում ուղևորատար տրանսպորտի կանգառագոտիների առանձնացման տեխնիկական նոր միջոցների տեղադրումը զգալիորեն փոխել է պատկերը: Ռետինե բարձիկներով առանձնացված գոտիներում տաքսիներ և այլ մեքենաներ այլևս չեն կայանում:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել նաև այլ փողոցներում նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկներ:
Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում, քաղաքապետը կարևորել է առաջիկա մի քանի տարիների կտրվածքով համաքաղաքային բյուջեի կանխատեսելիությունը. «Մենք պետք է կարողանանք կանխատեսել, թե որքան պետք է լինի Երևան քաղաքի բյուջեն, որպեսզի մայրաքաղաքում լուծում ստանան, ինչպես հրատապ, այնպես էլ երկրորդական խնդիրները»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետը շեշտադրել է գույքահարկի, հողի հարկի, ինչպես նաև սանմաքրման համար գանձվող վարձավճարների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը` առաջարկելով ճշտել և գնահատական տալ գույքային հարկերի բազային տվյալների մասով:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրվել շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի ապահովման, Երևան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտման, մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և մի շարք այլ հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն