Լրահոս

28.03.2011 16:58


Թանկարժեք մետաղների գներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 28.03.2011-03.04.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի`  գնման   գին`   15606.34 (+184.42),   բացթողնման  գին`    16963.41 (+200.45), արծաթ` գնման գին` 400.73 (+19.26), բացթողնման գին` 435.58 (+20.94),   պլատին` գնման գին`  18997.70  (+169.48), բացթողնման գին`  20649.67 (+184.21),   պալադիում`    գնման  գին`    8106.09 (+197.76),     բացթողնման գին`    8810.97 (+214.96):

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը