Լրահոս

28.03.2011 16:51


Ադրբեջանն իր վերաբերմունքն է արտահայտել ԵԱՀԿ գնահատման առաքելության զեկույցի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է «AZE.az»–ը, Ադրբեջանի արտգործնախարարությունն իր պաշտոնական վերաբերմունքն է հայտնել ԵԱՀԿ գնահատման առաքելության զեկույցի վերաբերյալ։ Պաշտոնական Բաքուն ուշադրություն է դարձրել  գնահատման առաքելության այն հայտարարության վրա, որտեղ ընդգծվում է «ստատուս քվոյի» պահպանման անթույլատրելիությունը։

Ադրբեջանը պահանջել է, որ անհապաղ դադարեցվի հայերի կողմից ազտագրված տարածքներում, իբր ապօրինի, բնակեցումը։ Այդ երկրի  ԱԳՆ–ն հայտարարել է, թե հայերի կողմից իբրև թե գրավված տարածքների ապօրինի բանկեցումը հարցականի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ Ադրբեջանի  ԱԳՆ–ն միջազգային միջնորդներին կոչ է արել այս ամենի հետ կապված վերբերմունք արտահայտել։ Պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի միայն տարածքների վերադարձի և ադրբեջանցիներով բնակեցումից հետո։

–ԵԱՀԿ Մինսկի խմբի և դաշտային առաքելության առաջարկությունները ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հույս են ներշնչում։ Ադրբեջանը  հավատում է այս հարցում միջազգային հանրության հզոր աջակցությանը։ Ադրբեջանը  համաձայն է համաշխարհային չափերով գոյություն ունեցող այն տեսակետին, որ ադրբեջանական գրավված տարածքներից հայկական զավթիչ զորքերի դուրսբերումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կթուլացնի տարածաշրջանի համար  լուրջ սպառնալիքը,–ընդգծված է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը