Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաներ․ բռնկվել է հրդեհ
Հունիսի 5-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:23-ին։Ավտոմեքենան այրվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաներ․ բռնկվել է հրդեհ
Հունիսի 5-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:23-ին։ Ավտոմեքենան այրվել է։