Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կեղծարարությունների համար միայն Սոցիալական ապահովության պետական ծառայությա՞նն է մեղադրում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱրթուրԳրիգորյանը հայտարարել է, թե ոլորտում առկա ապօրինությունները բացառելու համար Հայաստանում կենսաթոշակների նշանակման և վճարման միասնական տեղեկատվական համակարգ է ներդրվելու։
Նա նշել է, թե այս համակարգի ներդրման միջոցով կբացահայտվեն և կպատժվեն մահացած և երկրում չգտնվող մարդկանց կենսաթոշակը յուրացնողները։
–Կգանք այն մտքին, որ կա կենսաթոշակառու՝ կա վճարում, չկա կենսաթոշակառու՝ չկա վճարում։ Մինչև տարեվերջ կոնկրետ թվով կենսաթոշակառուներ կունենանք և պետության կողմից կոնկրետ հատկացումներ,–ընդգծել է Արթուր Գրիգորյանը։
Ըստ նախարարի՝ համակարգի միջոցով բացահայտված ոչ հասցեական կենսաթոշակի նշանակման դեպքերով կզբաղվեն իրավապահ մարմինները։
Ասուլիսին ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանն էլ հայտարարել է, թե այս բարեփոխումների համար նախադրյալ են հանդիսացել Վերահսկիչ պալատի աղմակահարույց բացահայտումներն այն մասին, որ համակարգում տարիներ շարունակ կեղծարարություններ են իրականացվել, որոնց հետևանքով կենսաթոշակ է նշանակվել ու վճարվել երկրից բացակայող և մահացած անձանց։
Նա տեղի ուենցած կեղծարարությունների համար մեղադրել է միայն Սոցապ ծառայությանը։
–Նախարարությունն ընդամենը քաղաքականություն իրականացնող մարմին է։ Կենսաթոշակների վճարման պատասխանատվությունը Սոցիալական ապահովության պետական ծառայության վրա է եղել,–ընդգծել է Արտեմ Ասատրյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կեղծարարությունների համար միայն Սոցիալական ապահովության պետական ծառայությա՞նն է մեղադրում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, թե ոլորտում առկա ապօրինությունները բացառելու համար Հայաստանում կենսաթոշակների նշանակման և վճարման միասնական տեղեկատվական համակարգ է ներդրվելու։
Նա նշել է, թե այս համակարգի ներդրման միջոցով կբացահայտվեն և կպատժվեն մահացած և երկրում չգտնվող մարդկանց կենսաթոշակը յուրացնողները։
–Կգանք այն մտքին, որ կա կենսաթոշակառու՝ կա վճարում, չկա կենսաթոշակառու՝ չկա վճարում։ Մինչև տարեվերջ կոնկրետ թվով կենսաթոշակառուներ կունենանք և պետության կողմից կոնկրետ հատկացումներ,–ընդգծել է Արթուր Գրիգորյանը։
Ըստ նախարարի՝ համակարգի միջոցով բացահայտված ոչ հասցեական կենսաթոշակի նշանակման դեպքերով կզբաղվեն իրավապահ մարմինները։ Ասուլիսին ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանն էլ հայտարարել է, թե այս բարեփոխումների համար նախադրյալ են հանդիսացել Վերահսկիչ պալատի աղմակահարույց բացահայտումներն այն մասին, որ համակարգում տարիներ շարունակ կեղծարարություններ են իրականացվել, որոնց հետևանքով կենսաթոշակ է նշանակվել ու վճարվել երկրից բացակայող և մահացած անձանց։