Արարատի մարզում 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ, 28-ամյա Իսաակ Ի.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Իսաակ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: