Երեխաները Մատենադարանն ընկալում են որպես հանրահավաքի վա՞յր
–Ես չեմ կարող հասկանալ, որ մեր մշակույթի երկու մեծ օջախները՝ Մատենադարանը և Օպերայի դահլիճը… Ցավում եմ, շատ երեխաներ Մատենադարանն ընկալում է որպես միտինգների վայր, նրանք չգիտեն, որ դա մեր գրի գանձարանն է,–ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։
Հակադարձելով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցրել է, թե Կ. Աճեմյանը վերջին անգամ ե՞րբ է եղել Ազատության հրապարակում.
–Մի հատ գնացեք տեսեք՝ ինչ ասես կա՝ է՛լ շաուրմա, է՛լ...
Կողմերը բանավիճել են նաև իշխանության խոսքի և գործի շուրջ։ Մասնավորապես, ՀՀԿ 20–ամյակին Սերժ Սարգսյանի ելույթը մեջբերելով՝ Անահիտ Բախշյանը նշել է, թե նախագահի խոսքերի և իրականության միջև անդունդ է, ինչին հակադարձելով՝ Կարինե Աճեմյանն ասել է, թե նախագահը մշտապես հետևողական է իր գործերում, ուղղակի արդյունքները տեսանելի չեն ընդդիմության համար։ Նրա խոսքերով՝ երկիրը դանդաղ, բայց առաջ է շարժվում։

7or.am