Լրահոս

28.03.2011 14:40


«Երկիր» միությունը ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության պատրաստակամությունը աջակցելու ջավախքահայության խնդիրների լուծմանը

2011թ. մարտի 25-ին Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացչությանը կայացած հանդիպման ընթացքում «Ազատ Վրաստան» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախքահայության կենսական խնդիրների լուծմանը: Նա նաև խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին  «խղճի բանտարկյալ» ճանաչելու հարցը:

«Երկիր» միությունը  ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության այս նախաձեռնությունը` դիտարկելով այն որպես առաջին քայլ, որն ուղղված է ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվա-կրթական և մշակութային իրավունքների ճանաչմանը:

Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին` ինչպես իշխանամետ, այնպես էլ` ընդդիմադիր, հետևել այս օրինակին` գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչելու հրամայականը և միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության, երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում դրանց լուծում տալու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը