«Վախը պոզով-պոչով չի լինում. մտավորականները վախենում են խոսել Քոչարյանի դատական գործի անօրինականության մասին». Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
Ես շարունակում եմ պնդել, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կարող էր իրավական երկրի զարգացման համար լուրջ ներդրում ունենալ, որը չարեց: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին վարչապետների միջնորդության մերժմանը:
Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը իրավական ոչ մի հիմք չունի. «Աննա Դանիբեկյանն ինքն էլ համոզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելու դեպքում որևէ կերպ չի կարող ազդել դատական պրոցեսի վրա: Այսպիսով՝ համոզվում ենք, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործողությունները բացառապես քաղաքական են»:
Նախկին վարչապետի խոսքով՝ մենք պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք պետական սիմվոլների նկատմամբ, սակայն, ցավոք, մենք այսօր ունենք այն, ինչ ունենք. «ՍԴ-ն այս գործով սպասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Հուսով եմ՝ մեր ՍԴ դատավոր-անդամները իրենց մասնագիտական կարողություններով ունակ կլինեն վերծանել այդ խորհրդատվական կարծիքները»:
Դիտարկմանը՝ որքանո՞վ էր կոռեկտ, երբ նախկին վարչապետները լքեցին նիստերի դահլիճը, իրենց հետևից մեղադրող կողմի ներկայացուցիչները, դատախազները սկսեցին խոսել վարչապետների մասին, Խոսրով Հարությունյանը նշել է. «Այդ մարդիկ չէ, որ պետք է տան մեր արածի գնահատականը: Թող չշտապեն, որովհետև ժամանակն ու պատմությունն ամեն ինչ իր տեղն են դնելու»:
Հարցին՝ ինչո՞ւ են մտավորականները լռում, չեն արտահայտվում այս ակնհայտ ապօրինության մասին, Խոսրով Հարությունյանը պատախանել է. «Մտավորականության շրջանակում ես տեսնում եմ վախի մթնոլորտ: Մարդիկ վախենում են, որովհետև վարչապետի «թաթիկներ կտրել», «ասֆալտին փռել» հայտարարությունները ստեղծել են այդ մթնոլորտը: Վախը պոզով-պոչով չի լինում»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու վերջին մի քանի աղմկահարույց բացահայտումներին՝ մաքսանենգ ծխախոտի, ադամանդների, զենքի գործերով, Խոսրով Հարությունյանն ասել է. «Մենք արձանագրում են, որ, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Պուտինի հետ ձևավորել վստահելի միջանձնային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անընդհատ փորձում է դուր գալ»:
Նախկին վարչապետը օրինակով է ներկայացնում իր խոսքը. «Ալիևի հետ մյունխենյան դեբատից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ միջազգային հանրությունը տեսավ՝ մենք որքան խաղաղասեր ենք: Ներողություն իհարկե, բայց ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ միջազգային հանրությունը երբևէ չեն էլ մտածել, որ մենք խաղաղասեր չենք»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին դուր գալը վտանգավոր ցուցիչ է. «Երբ Փաշինյանն ասում է, որ Ալիևը կիրթ է, գուցե, բայց գիտե՞ք՝ որքան կիրթ սադիստներ կան: Բայց, երբ ասում ես՝ կառուցողական է նաև, սա արդեն բոլորին դուր գալու խնդիր է»:
Հաղորդման վերջում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում ընդունված նախագծերի փաթեթին, ասել է. «Վաղ թե ուշ երկրում ինչ-որ բան կփոխվի: Այսպես շարունակել չի կարելի, ՍԴ-ի նկատմամբ նման քայլերն անթույլատրելի են: Կգա մի պահ, որ իրավիճակը կդառնա անկառավարելի»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը յուրատեսակ թեստ դարձավ աշխարհի կառավարությունների համար. «Ցավոք, մենք այսօր արձանագրում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քննությունը չհանձնեց, որը պետք է նաև անձամբ արձանագրի Փաշինյանը»:
«Վախը պոզով-պոչով չի լինում. մտավորականները վախենում են խոսել Քոչարյանի դատական գործի անօրինականության մասին». Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
Ես շարունակում եմ պնդել, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կարող էր իրավական երկրի զարգացման համար լուրջ ներդրում ունենալ, որը չարեց: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին վարչապետների միջնորդության մերժմանը:
Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը իրավական ոչ մի հիմք չունի. «Աննա Դանիբեկյանն ինքն էլ համոզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելու դեպքում որևէ կերպ չի կարող ազդել դատական պրոցեսի վրա: Այսպիսով՝ համոզվում ենք, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործողությունները բացառապես քաղաքական են»:
Նախկին վարչապետի խոսքով՝ մենք պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք պետական սիմվոլների նկատմամբ, սակայն, ցավոք, մենք այսօր ունենք այն, ինչ ունենք. «ՍԴ-ն այս գործով սպասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Հուսով եմ՝ մեր ՍԴ դատավոր-անդամները իրենց մասնագիտական կարողություններով ունակ կլինեն վերծանել այդ խորհրդատվական կարծիքները»:
Դիտարկմանը՝ որքանո՞վ էր կոռեկտ, երբ նախկին վարչապետները լքեցին նիստերի դահլիճը, իրենց հետևից մեղադրող կողմի ներկայացուցիչները, դատախազները սկսեցին խոսել վարչապետների մասին, Խոսրով Հարությունյանը նշել է. «Այդ մարդիկ չէ, որ պետք է տան մեր արածի գնահատականը: Թող չշտապեն, որովհետև ժամանակն ու պատմությունն ամեն ինչ իր տեղն են դնելու»:
Հարցին՝ ինչո՞ւ են մտավորականները լռում, չեն արտահայտվում այս ակնհայտ ապօրինության մասին, Խոսրով Հարությունյանը պատախանել է. «Մտավորականության շրջանակում ես տեսնում եմ վախի մթնոլորտ: Մարդիկ վախենում են, որովհետև վարչապետի «թաթիկներ կտրել», «ասֆալտին փռել» հայտարարությունները ստեղծել են այդ մթնոլորտը: Վախը պոզով-պոչով չի լինում»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու վերջին մի քանի աղմկահարույց բացահայտումներին՝ մաքսանենգ ծխախոտի, ադամանդների, զենքի գործերով, Խոսրով Հարությունյանն ասել է. «Մենք արձանագրում են, որ, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Պուտինի հետ ձևավորել վստահելի միջանձնային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անընդհատ փորձում է դուր գալ»:
Նախկին վարչապետը օրինակով է ներկայացնում իր խոսքը. «Ալիևի հետ մյունխենյան դեբատից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ միջազգային հանրությունը տեսավ՝ մենք որքան խաղաղասեր ենք: Ներողություն իհարկե, բայց ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ միջազգային հանրությունը երբևէ չեն էլ մտածել, որ մենք խաղաղասեր չենք»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին դուր գալը վտանգավոր ցուցիչ է. «Երբ Փաշինյանն ասում է, որ Ալիևը կիրթ է, գուցե, բայց գիտե՞ք՝ որքան կիրթ սադիստներ կան: Բայց, երբ ասում ես՝ կառուցողական է նաև, սա արդեն բոլորին դուր գալու խնդիր է»:
Հաղորդման վերջում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում ընդունված նախագծերի փաթեթին, ասել է. «Վաղ թե ուշ երկրում ինչ-որ բան կփոխվի: Այսպես շարունակել չի կարելի, ՍԴ-ի նկատմամբ նման քայլերն անթույլատրելի են: Կգա մի պահ, որ իրավիճակը կդառնա անկառավարելի»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը յուրատեսակ թեստ դարձավ աշխարհի կառավարությունների համար. «Ցավոք, մենք այսօր արձանագրում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քննությունը չհանձնեց, որը պետք է նաև անձամբ արձանագրի Փաշինյանը»:
Աղբյուրը՝ tert.am