Լրահոս

28.03.2011 14:38


Հայաստանում նվազել է առաջին անգամ սեռական հարաբերությամբ զբաղվողների տարիքը

Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչու Հայաստանում նվազել է առաջին անգամ սեռական հարաբերություններ ունեցողների տարիքը։ Նա նշել է, որ մեր երկրում սեքսուալ առողջության վերաբերյալ քննարկումներն այդքան էլ պատշաճ մակարդակի վրա չեն, և երիտասարդները հիմնականում սեռական առողջության մասին տեղեկություններ են ձեռք բերում փողոցից, ինտերնետից, ընկերական միջավայրից։

Ուսումնասիրություններից պարզվել է, որ մոտ 10–15 տարի առաջ առաջին սեռական հարաբերություն ունենալու տարիքը տղաների դեպքում 18 տարեկանն էր, աղջիկների դեպքում՝ 20–ից բարձր, իսկ այժմ պատկերը հետևյալն է՝ տղաներ՝ 15–16 տարեկան, աղջիկներ՝ 18–20։ Բանխոսը նշել է նաև, որ սեռականլ նման ազատությունն ազդում է վերարտադրողական գործառույթի վրա։ Դրա պատճառները բխում են սեռական առողջության ու վտանգների մասին անտեղյակությունից։ Վ. Շահրամանյանի կարծիքով՝ տեղեկացվածության բացը կարելի է լրացնել դպրոցում որոշակի դասաժամերի տրամադրմամբ, որը կիրառվում է բազմաթիվ այլ երկրներում։ ԵՊԲՀ դասախոսի խոսքերով՝ սեռական կյանքով խորհուրդ է տրվում ապրել, երբ ավարտին է մոտենում սեռական զարգացումը՝ 16 տարեկանից ոչ ցածր։

Սակայն բանախոսը վերջում նշել է, որ, Ռուսաստանի և Ուկրաինայի համեմատությամբ,  օրինակ՝ սեռավարակների պարագայում, Հայաստանը շատ ավելի պատշաճ մակարդակի վրա է։ Նույնը վերաբերում է առաջին սեռական հարաբերության տարիքին, որը օրինակ Ռուսաստանում 12 տարեկանն է։

Այս խորագրի վերջին նյութերը