Լրահոս

28.03.2011 14:12


Բրազիլացի դարպասապահը իր 100–րդ գոլն է խփել

Բրազիլացի դարպասապահը իր 100–րդ գոլն է խփել

Ֆուտբոլի պատմության մեջ ամենաարդյունավետ դարպասապահ Ռոժերիո Սենին իր գործունեության 100–րդ գոլն է խփել։ Դա տեղի է ունեցել «Կորինտիանս»–ի հետ նրա «Սան Պաոլո» թիմի խաղի ժամանակ՝ տուգանային հարված իրացնելիս, և խաղն էլ 2։1 հաշվով հաղթանակ է բերել «Սան Պաոլո»–ին։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։

Իր գոլերից 56–ը Սենին խփել է տուգանային հարվածներից, իսկ մնացածը՝ 11–մետրանոցներից։

Այս խորագրի վերջին նյութերը