Լրահոս

28.03.2011 13:59


Հայաստանն առաջին տեղում է

Վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել, ըստ որի Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում «Google» որոնողական կայքում «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ։ Այդ լուրը Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել ու բազմաթիվ քննարկումների առիթ տվել։ Այս հարցի շուրջը, սակայն, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե մեծ հարց է՝ ինչ ձևով է անցկացվել հետազոտությունը, քանի որ Հայաստանին հաջորդում են Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, այսինքն՝ սեքսուալ մշակույթի բովանդակությամբ խիստ տարբեր երկրներ։

–Հիմնականում համացանցից օգտվում են և այդ թեմայով հետաքրքրվում են դեռահասներն ու երիտասարդները, և շատ դեպքերում ինֆորմացիայի քաղցն է մարդկանց ստիպում համացանցում փորձել գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները,–ավելացրել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը