Լրահոս

28.03.2011 13:50


Որքանո՞վ է արդյունավետ Հանրային խորհրդի գործունեությունը

Որքանո՞վ է արդյունավետ Հանրային խորհրդի գործունեությունը

Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Հանրային խորհուրդն իր օրակարգում ի՞նչ խնդիրներ է քննարկում, ասել է, թե քաղաքապետի և տարածքային կառավարման նախարարի մասնակցությամբ քննարկվել է Երևան քաղաքի առկա խնդիրների ու զարգացման հեռանկարների հարցը։

Հարցին, թե վերջին շրջանում գնալով շատացող տեղային խնդիրների և դրանց դեմ բողոքողների, մասնավորապես՝ բացօթյա առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետի որոշման դեմ բողոքող մարդկանց հարցը Հանրային խորհրդում քննարկվե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանել է, թե այդ հարցը  նույնպես հանդիպման ժամանակ բարձրացվել է։

–Քաղաքապետը պատասխանել է հարցին, և հանձնաժողվի 35 անդամներից դուք կարող եք հարցնել, թե ինչպես են վերաբերվում այդ հարցին։ Որոշում այդ հարցի վերաբերյալ չի կայացվել, որովհետև  մեզ առաջինը պետք է դիմեն այդ մարդիկ։ Լավ կլինի, որ խմբակային դիմում լինի՝ ստորագրություններով, որ այդ հարցը մտնի օրակարգ,–ասել է Հակոբ Բարխուդարյանը։

Խոսելով Հանրային խորհրդի գործունեության արդյունավետության մասին՝ նա ասել է, թե շուտով խորհրդի նոր կայքում կտեղադրվեն անցած մեկուկես տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։

Դուք ինքներդ կարող եք հանձնաժողովների ոլորտային հաշվետվություններից եզրակացություններ  անել տարբեր հանձնաժողովների կատարած աշխատանքի ծավալների և  արդյունավետության վերաբերյալ,–ընդգծել է Հակոբ Բարխուդարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը