Լրահոս

28.03.2011 13:16


Ռ. Թորոսյան. «Շուտով Արթուր Բաղդասարյանի դեմ հայցերով դիմելու ենք դատարան»

Այն  փոքր  դրվագը, որը  ներկայացնում  ենք  այստեղ  կոչվում  է «պետական պաշտոնյաների պատվի ու արժանապատվության  ոտնահարում», որն  իրականացնում  են  հենց  իրենք` կոալիցիոն  «բարեփոխիչները», գրեթե  ամեն  քայլափոխի:

Այսպես, դիմել  ենք  ՀՀ  Արդարադատության  նորանշանակ  նախարար  պարոն  Հ. Թովմասյանին, վերջապես,  պարզելու` ով  է  իրեն  առաջարկել   նախարարի  պաշտոնում:  Հավանաբար, ՀՀ  գլխավոր  իրավաբանը  չկարողանալով հիշել  սահմանադրական  կարգի  իրականացումն  իր  իսկ  գործով, 11.02.11թ. թիվ  01/681.11  գրությամբ  առաջարկում  է` «… այդ  մասին  կարող  եք  տեղեկանալ  բացառապես ՀՀ  վարչապետի  աշխատակազմից»։

«Բացառապես» դիմում  ենք  վերջինիս, որի  իրավաբանական վարչության  պետ պարոն Ա.Սարչգսյանն  իր 17.03.11թ.  թիվ  02/13.2/3895-11  գրությամբ   պատասխանում  է` «ՀՀ  արդարադատության  նախարարի 11.02.11թ. թիվ  01/681.11  գրությամբ  Ձեր  հարցերին  տրվել  է  ամբողջական  պատասխան»։

Պետական  պաշտոնյաներին  նվիրված այս  ծաղրը  հիմք  ընդունելով, ստիպված, երկու  «ամբողջական»  պատասխանների  առիթով  դիմել  ենք  դատարան, այդ  թվում, պետական պաշտոնյաների պատվի ու արժանապատվության  պաշտպանության  համար:

Տեղեկացնում  ենք  նաև, որ  շուտով,  դատարան  ենք  դիմելու  նաև Պետական պաշտոնյաների պատվի ու արժանապատվությունը  ոտնահարող  կոալիցիոն  մի  շարք   բիզնեսմեն-պաշտոնյաների, այդ  թվում, մեր  անվտանգության  պաշտպան, Ոսկեվազի գինու  գործարանի  սեփականատեր  պարոն  Ա. Բաղդասարյան  դեմ  հայցերով:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը