Ավտովթար. տուժածները հանդիսացել են Իրանի քաղաքացիներ
Մայիսի 27-ին՝ժամը 06.05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Սիսիան-Գորհայկ ավտոճանապարհին` Սառնակունք գյուղի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Ա.Բաղդասարյանին պատկանող «Հոնդա – Օդիսեյ» մակնիշի 14 ՕԼ 551 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով մեկ ուղևոր տեղում զոհվել է, իսկ վարորդը և 4 ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիան քաղաքի հիվանդանոց:
Բոլոր ուղևորները հանդիսացել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ: