Լրահոս

03.06.2020 11:24


Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան, ամենատարեցը՝ 86

Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան, ամենատարեցը՝ 86

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, ապաքինվել է ևս 27 մարդ:

Արձանագրվել է մահվան 12 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:

Այս խորագրի վերջին նյութերը