Պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Արթուր Հովհաննիսյանի կորոնավիրուսի թեստերը բացասական են
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Արթուր Հովհաննիսյանի կորոնավիրուսի թեստերը բացասական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորները նշել են «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում:
Հրաչյա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ օրեր առաջ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ:
«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ, ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է։ Առողջ եղեք»,-գրել է Հակոբյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը թեստ էր հանձնել այլ վարակակրի հետ շփում ունենալու պատճառով:
«Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։ Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները բացասական են»,-նշել է Հովհաննիսյանը: