Լրահոս

28.03.2011 11:03


Նախագահականից ոչ ոք չի այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

Նախագահականից ոչ ոք չի այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

Արեդն 14–րդ օրը Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։ Նա նաև մեզ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի նստավայրից ոչ ոք չի այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը, երբ քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրվեց, Հովսեփ Խուրշուդյանը, իսկ հաջորդ օրը նաև ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարել էին, թե ժամը 18։30–ի սահմաններում ՀՀ նախագահի աշխատակազմից մոտեցել են Րաֆֆի Հովհաննիսյանին և առաջարկել առանձնազրույց ունենալ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ, և նա էլ չի հրաժարվել՝ նշելով, թե խորհրդականի հետ կհանդիպի Ազատության հրապարակում։ Դրանից հետո, սակայն, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը տեղեկացրել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որևէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը