Լրահոս

28.03.2011 10:59


ՖԻՖԱ–ի նախագահը նշել է տեսագրություների ներդրման ժամկետը

ՖԻՖԱ–ի նախագահը նշել է տեսագրություների ներդրման ժամկետը

ՖԻՖԱ–ի նախագահ Զեփ Բլատերը հայտարարել է, թե 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների մրցավարները հնարավորություն կունենան դիմելու տեսագրությունների օգնությանը։

Տեսագրությունների ներդրման փաստրակ են հանդիսացել 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցած դեպքերը, երբ դարպասի գրավումներ հաշվեցին իրականում գոլեր չեղած հարվածներ (Կառլոս Տևեսի՝ Մեքսիակայի հավաքականին խաղից դուրս իրավիճակից խփած գոլը) և չհաշվվեցին դարպասի իրական գրավումներ (Գերմանիայի հավաքականին Ֆրենկ Լեմպարդի խփած գնդակը):

Նրա կարծիքով՝ ավելի վաղ այն կիրառել հնարավոր չի լինի, քանի որ համապատասխան տեխնոլոգիաներ դեռևս մշակված ու փորձարկված չեն։

–Կարծում եմ՝ 2012թ. մենք կունենանք այնպիսի համակարգ, որը կկարողանա որոշել դարպասի գրավումը։ Եթե այն հաջող թեստավորում անցնի, ապա կկարողանանք այն ներդնել Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը,–ասել է Զեփ Բլատերը։

Այս խորագրի վերջին նյութերը