Լրահոս

28.03.2011 10:30


Ինքնաթիռը, որով թռչում էր Թուրքիայի վարչապետը, կործանման եզրին էր հայտնվել

Ինքնաթիռը, որով թռչում էր Թուրքիայի վարչապետը, կործանման եզրին էր հայտնվել

Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր էր կառավարության ներկայացուցիչների հետ միասին ինքնաթիռով մեկնել Կահրամանմարաշ։

Սակայն երբ պաշտոնական դեմքերի տանող ինքնաթիռը վեր է բարձրացել, պարզվել է, որ գտնվում է կործանման եզրին։ Ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Անկարայում։ Որոշ ժամանակ անց կառավարության անդամները փոխել են ինքնաթիռն ու շարունակել իրենց ուղին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի առաջին դեմքերը չվերթերի ժամանակ վտանգի մեջ են հայտնվում։ Այսպես, Գաբոնում վայրէջք կատարելիս քիչ է մնացել վթարվի Թուրքիայի նախագահի ինքնաթիռը։

Այս խորագրի վերջին նյութերը