Կարծիք

02.06.2020 12:15


Մի քանի ցենտ շպրտում են դեմները ու սկսում են ներսից քանդել սեփական պետությունը

Մի քանի ցենտ շպրտում են դեմները ու սկսում են ներսից քանդել սեփական պետությունը

Հետևո՞ւմ եք՝ ինչպիսի դաժանությամբ է Նահանգների police-ն ու ազգային գվարդիան ճնշում ցուցարարներին...

Բա ո՞ւր են հայրենի գրանտծծողները, ինչո՞ւ չեն դատապարտում Նահանգների իշխանությունների հակաժողովրդական գործողությունները:

Չեն կարող, քանզի ով վճարում է, նա էլ պատվիրում է՝ ինչ հաչեն, այ եթե Ռուսաստանում նման կերպ կամ շատ ավելի մեղմ ոստիկանությունը վարվեր ցուցարարների հետ, մեր գրանտալափերը կսկեին հաչել...

ԱՄՆ-ը հզոր պետություն է, քանզի օրենքի դեմ դուրս եկողին խստագույնս պատժում է ու, օրինակ, Հայաստանի ներսում փնտրում, գտնում է փողի դիմաց սեփական պետությունը ներսից քանդելու պատրաստ գրանտածծողների, մի քանի ցենտ շպրտում դեմները ու սրանք սկսում են ներսից քանդել սեփական պետությունը՝ աղավաղելով պետության, սահմանադրականության, ժողովրդավարությոան մասին ժողովրդի պատկերացումները, ու հարմար պահի ներսից գրավում են այդ պետությունը՝ անունը դնելով հեղափոխություն, ու այդ պետությունը դառնում է ԱՄՆ-ի ձեռքում խաղալիք ԱՄՆ-ի թշնամիների դեմ պայքարում....

Մենք թույլ ենք տալիս, որ մի խումբ գրանտածծողներ իրենց փողի դիմաց ներսից քանդեն մեր պետությունը...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը