Լրահոս

28.03.2011 10:15


Թուրքիայի դատարանը բավարարել է Օրհան Փամուքի դեմ հայցը

Թուրքիայի դատարանը բավարարել է Օրհան Փամուքի դեմ հայցը

Հայտնի թուրք գրող Օրհան Փամուքը 6 հազ. թուրքական լիրա (մոտ 4000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի Իրավաբանների միության նախկին նախագահ, ծայրահեղ ազգայնական Քեմալ Քերինչսիզին և սպանված զինվորների մերձավորներին։ Այսպիսի որոշում է կայացրել Ստամբուլի Շիշլիի քաղաքացիական դատարանը, քանի որ ըստ վերջինի՝ Փամուքը ողջ թուրք ազգին մեղադրանք է ներկայացրել և անհատի իրավունքները ոտնահարել է: Օրհան Փամուքի դեմ դատական հայցը ներկայացրել էր Քեմալ Քերինչսիզը։

Հիշեցնենք, որ Փամուքին Թուրքիայում սկսել են քրեորեն հետապնդել 2005թ.–ից, այն արտահայտության համար, որ թուրքերը 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ են սպանել:

«Թուրքիայում որևէ մեկը չի համարձակվում խոսել այդ մասին, բացի ինձանից»,-հայտարարել էր Փամուքը՝ այս տարիների ընթացքում չհրաժարվելով իր այդ խոսքերից։

Ի դեպ, Քեմալ Քերինչսիզն էլ 2008թ. ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը