Լրահոս

28.03.2011 10:13


ՆԱՏՕ–ն ստանձնել է Լիբիայում ռազմական գործողությունների հրամանատարությունը

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ստանձնում է Լիբիայում ռազմական գործողությունների հրամանատարությունը։

ՆԱՏՕ–ի ծրագիրը համաձայնեցվել է  մասնակից 28 երկրների ռազմական ներկայացուցիչների հետ։

–Այժմ ՆԱՏՕ–ն անցնում է գործողությունների, որոնք ենթարկվում են ՄԱԿ–ի  բանաձևին, որպեսզի ապահովվի Լիբիայի խաղաղ բնակչության անվտանգությունը,–ընդգծել է Ռասմուսենը։

Միջազգայի  կոալիցիայի ինքնաթիռները ռումբեր են նետել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի և Մուամար Քադաֆիի հարազատ Սիրտոմ քաղաքների վրա։ Տրիպոլիում առնվազն 9 ռումբ է նետվել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը