Քաղաքական

01.06.2020 16:25


Վարչապետի 10 մլն ծառ տնկելու մարտահրավերը հետաձգվում է մինչև 2021 թվական (տեսանյութ)

Վարչապետի 10 մլն ծառ տնկելու մարտահրավերը հետաձգվում է մինչև 2021 թվական (տեսանյութ)

Շրջական միջավայրի նախարարությունը մինչև 2021 թվականը հետաձգում է Հայաստանում 10 մլն ծառ տնկելու միջոցառումը, այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը։

«Այս տարի նախնական նպատակ էր դրվել տնկել գոնե մեկ միլիոն ծառ, որը այդ 10 մլն ծառ տնկելու ծրագրի հետ կապ չի ունենալու։ Բայց արդեն 2 մլն-ը տնկում ենք, աշնանը ունենք նպատակ ծառ տնկելու»,-հավելեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին այցելել է Դենդրոպարկ, ծանոթացել այստեղ առկա ծառատեսակներին, ապա մայրի ծառի սերմ ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում: «Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը