Թուրք-վրացական սահմանին փնտրում են երկնաքարի բեկորներ
Վրացական սահմանի մերձակայքում գտնվող Մաճախելիի հովտում փնտրում են երկնաքարի բեկորներ: Թուրքական մի քանի գյուղերի բնակիչներ մեծ շահույթ ստանալու հույսով հետախուզում են անտառը: Այս մասին գրում է թուրքական IHA լրատվական գործակալությունը:
Մայիսի 27-ի երեկոյաներկնաքարի նման օբյեկտի անկումը նկատվել է Թուրքիայի Սև ծովի արևելյան ափին գտնվող մի շարք նահանգների բնակիչների կողմից: «Հրագնդի» մասին հաղորդագրությունները տարածվում էին Տրապիզոնից, Արդվինից, Ռիզեից և այլ վայրերից: Ականատեսներից ոմանց հաջողվել է ֆիքսել սմարթֆոնի խցիկներով օբյեկտի ընկնելու պահը:
Թուրքական լրատվամիջոցները ռեպորտաժներ էին պատրաստել կատարվածի մասին և հարցում էին անցկացրել փորձագետների հետ: Ինչ-որ մեկը ենթադրություն է արտահայտել, որ երկնաքարը ընկել է Արդվինում՝ Վրաստանի և Թուրքիայի սահմանին, քանի որ այնտեղ են եղել ամենաշատ ականատեսները:
Վերին Մաճախելիի Կամիլի գյուղի բնակիչները որոշել են սեփական ուժերով գտնել երկնաքարի բեկորները, որոնք համարվում են շատ արժեքավոր: Դա անելու համար նրանք կազմակերպել էին արշավախումբ՝ ուսումնասիրելով գյուղի մերձակայքում գտնվող անտառը: Մինչ այժմ որոնումները արդյունք չեն տվել:
Ըստ IHA-ի, Արդվինի ժանդարմերիան սկսել է իր հետաքննությունը, բայց նրանք նույնպես չեն կարողացել հայտնաբերել երկնաքարի որևիցե հետքեր:
Պաշտոնական տեղեկություններ չկան այն մասին, թե մարդիկ ինչպիսի օբյեկտ են տեսել երկնքում: Տեղեկություն չկա նաև այն մասին, թե «հավանական երկնաքարը» մթնոլորտում ամբողջովին է այրվել, թե՞ ընկել է Երկրի մակերևույթի վրա:
Կամիլիի բնակիչները վստահ են, որ երկնաքարը եղել է, բայց այն ընկել է Ստորին Մաճախելիի տարածքում, որը գտնվում է վրացական Աջարիայում:
«Մենք Վրաստանին ամենամոտ գյուղն ենք: Իմ ընկերներից ոմանք տեսել էին անզեն աչքով և վախեցել»,-լրագրողներին հայտնել է Կամիլիի բնակիչ Օրխան Յավուզը, ով մասնակցում է որոնումներին:
Ըստ գիտնականների, ամեն տարի Երկիր է վայր ընկնում երկնաքարի փոթորկանք, որի ընդհանուր զանգվածը կազմում է մոտ 21.3 տոննա: Դրանց շատ փոքր մասն է գրանցվում, սովորաբար տարեկան 10-ից 20 հատ:
Բնակավայրերի վրա վայր ընկած երկնաքարերի դեպքերը հազվադեպ են:Դրանց մեծ մասն ընկնում է Անտարկտիդայում:
Հավանաբար, Թուրքիայի Արևելյան Սև ծովյան տարածաշրջանի բնակչության շրջանում ոգևորություն է առաջացել այն դեպքով, որը տեղի էր ունեցել 2015 թ.-ին: Ինչպես նշում է հայտնի «Sözcü» թերթը, այդ ժամանակ ավելի քան 15 կիլոգրամ քաշ ունեցող երկնաքար պայթել է Բինգյոլ նահանգի մի փոքրիկ գյուղի վերևում: Տեղացիները, ովքեր հայտնաբերել էին բեկորները, վաճառել էին դրանք: Ինչպես նշվում է, բոլորն էլ լուրջ շահույթ են ստացել՝ ոմանք կարողացել են մեքենաներ գնել, ոմանք էլ իրենց տներն են վերանորոգել:
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ 2015-ին Բինգյոլում երկնաքարի անկումը ընդգրկվել է NASA-ի տվյալների բազայում: Ահա թե ինչու դրա բեկորները արժեքավոր էին: Ինչպես աստղագետ Էթեմ Դերմանը պարզաբանել է «BBC»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում, նախքան վաճառքը, բոլոր նմուշները պետք է վերլուծվեն և սերտիֆիկացվեն NASA-ի կամ մեկ այլ պաշտոնական լաբորատորիայի կողմից:
Թուրք-վրացական սահմանին փնտրում են երկնաքարի բեկորներ
Վրացական սահմանի մերձակայքում գտնվող Մաճախելիի հովտում փնտրում են երկնաքարի բեկորներ: Թուրքական մի քանի գյուղերի բնակիչներ մեծ շահույթ ստանալու հույսով հետախուզում են անտառը: Այս մասին գրում է թուրքական IHA լրատվական գործակալությունը:
Մայիսի 27-ի երեկոյան երկնաքարի նման օբյեկտի անկումը նկատվել է Թուրքիայի Սև ծովի արևելյան ափին գտնվող մի շարք նահանգների բնակիչների կողմից: «Հրագնդի» մասին հաղորդագրությունները տարածվում էին Տրապիզոնից, Արդվինից, Ռիզեից և այլ վայրերից: Ականատեսներից ոմանց հաջողվել է ֆիքսել սմարթֆոնի խցիկներով օբյեկտի ընկնելու պահը:
Թուրքական լրատվամիջոցները ռեպորտաժներ էին պատրաստել կատարվածի մասին և հարցում էին անցկացրել փորձագետների հետ: Ինչ-որ մեկը ենթադրություն է արտահայտել, որ երկնաքարը ընկել է Արդվինում՝ Վրաստանի և Թուրքիայի սահմանին, քանի որ այնտեղ են եղել ամենաշատ ականատեսները:
Վերին Մաճախելիի Կամիլի գյուղի բնակիչները որոշել են սեփական ուժերով գտնել երկնաքարի բեկորները, որոնք համարվում են շատ արժեքավոր: Դա անելու համար նրանք կազմակերպել էին արշավախումբ՝ ուսումնասիրելով գյուղի մերձակայքում գտնվող անտառը: Մինչ այժմ որոնումները արդյունք չեն տվել:
Ըստ IHA-ի, Արդվինի ժանդարմերիան սկսել է իր հետաքննությունը, բայց նրանք նույնպես չեն կարողացել հայտնաբերել երկնաքարի որևիցե հետքեր:
Պաշտոնական տեղեկություններ չկան այն մասին, թե մարդիկ ինչպիսի օբյեկտ են տեսել երկնքում: Տեղեկություն չկա նաև այն մասին, թե «հավանական երկնաքարը» մթնոլորտում ամբողջովին է այրվել, թե՞ ընկել է Երկրի մակերևույթի վրա:
Կամիլիի բնակիչները վստահ են, որ երկնաքարը եղել է, բայց այն ընկել է Ստորին Մաճախելիի տարածքում, որը գտնվում է վրացական Աջարիայում:
«Մենք Վրաստանին ամենամոտ գյուղն ենք: Իմ ընկերներից ոմանք տեսել էին անզեն աչքով և վախեցել»,-լրագրողներին հայտնել է Կամիլիի բնակիչ Օրխան Յավուզը, ով մասնակցում է որոնումներին:
Ըստ գիտնականների, ամեն տարի Երկիր է վայր ընկնում երկնաքարի փոթորկանք, որի ընդհանուր զանգվածը կազմում է մոտ 21.3 տոննա: Դրանց շատ փոքր մասն է գրանցվում, սովորաբար տարեկան 10-ից 20 հատ:
Բնակավայրերի վրա վայր ընկած երկնաքարերի դեպքերը հազվադեպ են: Դրանց մեծ մասն ընկնում է Անտարկտիդայում:
Հավանաբար, Թուրքիայի Արևելյան Սև ծովյան տարածաշրջանի բնակչության շրջանում ոգևորություն է առաջացել այն դեպքով, որը տեղի էր ունեցել 2015 թ.-ին: Ինչպես նշում է հայտնի «Sözcü» թերթը, այդ ժամանակ ավելի քան 15 կիլոգրամ քաշ ունեցող երկնաքար պայթել է Բինգյոլ նահանգի մի փոքրիկ գյուղի վերևում: Տեղացիները, ովքեր հայտնաբերել էին բեկորները, վաճառել էին դրանք: Ինչպես նշվում է, բոլորն էլ լուրջ շահույթ են ստացել՝ ոմանք կարողացել են մեքենաներ գնել, ոմանք էլ իրենց տներն են վերանորոգել:
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ 2015-ին Բինգյոլում երկնաքարի անկումը ընդգրկվել է NASA-ի տվյալների բազայում: Ահա թե ինչու դրա բեկորները արժեքավոր էին: Ինչպես աստղագետ Էթեմ Դերմանը պարզաբանել է «BBC»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում, նախքան վաճառքը, բոլոր նմուշները պետք է վերլուծվեն և սերտիֆիկացվեն NASA-ի կամ մեկ այլ պաշտոնական լաբորատորիայի կողմից:
Աղբյուրը՝ jnews.ge