Լրահոս

26.03.2011 22:42


«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության հայտարարությունը

Արդեն տասերկու օր է Ազատության հրապարակում` արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների պահանջով, հետևողականորեն, հացադուլ հայտարարելու ծայրահեղ միջոցով իր բողոքն է արտահայտնում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունները բռնազավթած վարչախումբը սառն անտարբերություն է հանդես բերում երկրի վարկով ու ճակատագրով մտահոգ ազնիվ քաղաքացիների ու կազմակերպությունների ներկայացուցիչների, այսօր արդեն նաև քաղաքական գործչի կեցվածքի նկատմամբ, սրանով ապացուցելով, որ իրենց համար բռնազավթած պաշտոններն ավելի վեր են, քան երկրի ապագան ու առաջընթացը:

«Ժողովրդավարական ուղի»  կուսակցության վարչությունը կոչ է անում «Ժառանգություն»  կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, երկիրը անարժան իշխանավորների լծից թոթափելու համար չգնալ սեփական առողջության վատթարացման ու քայքայմանը, քանզի այսօրվա իշխանավորները արժանի չեն նման անձնազոհությանը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը