Լրահոս

26.03.2011 14:53


Կարեն Բեքարյանն այլ պաշտոն կստանա. հավանաբար նրան կփոխարինի Հռիփսիմե Առաքելյանը

Կարեն Բեքարյանն այլ պաշտոն կստանա. հավանաբար նրան կփոխարինի Հռիփսիմե Առաքելյանը

Հանրային ռադիոյի լրատվության բաժնի ղեկավար Կարեն Բեքարյանը ավելի բարձր պաշտոնի կնշանակվի։ Նա նշանակվելու է ՀՀ նախագահի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի նոր ձևավորված արտաքին բաժնի պատասխանատու։ Կենտրոնը, որի ղեկավարն Արա Սաղաթելյանն է, կունենա նաև ներքին և տնտեսական բաժիններ։

Նոր նշանակման մասին լուրը «7օր»–ի հետ զրույցում Կարեն Բեքարյանը հաստատել է՝ նշելով, թե հավանաբար իր նոր պարտականությանը կանցնի ապրիլի 1–ից։

Թե ո՞վ է նրան փոխարինելու Հանրային ռադիոյի լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնում, Կարեն Բեքարյանը «7օր»–ին ասել է, որ պարզ կլինի երկուշաբթի օրը։ Բեքարյանը չի հերքել, որ լսել է, թե Հանրային ռադիոյի լրատվության բաժնի ղեկավար է նշանակվելու «ԱՐ» և «ՀայTV»  հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի նախկին զեկավար Հռիփսիմե Առաքելյանը։ Այս մասին ևս հայտնի  կդառնա երկուշաբթի օրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը