Լրահոս

26.03.2011 14:41


ԱՄՆ–ը Լիբիայում ցամաքային գործողություններ չի նախատեսում

ԱՄՆ–ը Լիբիայում ցամաքային ռազմական գործողություններ չի իրականացնելու։ Ժողովրդին ուղղված ամենշաբաթյա ինտերնետային և ռադիոուղերձի ժամանակ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Օբաման նաև նշել է, թե Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությունները հաջողությամբ են ընթանում և անհաշիվ մարդկանց կյանք են փրկել։

«Շնորհիվ նրա, որ մենք արագ ենք գործել, մեզ հաջողվեց կանխել հումանիտար աղետը Լիբիայում և փրկել խաղաղ բնակիչներին»,–ասել է Օբաման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան «Ֆոքս նյուս» հեռուստաալիքը հաղորդել էր, թե ԱՄՆ–ն արդեն անցել է Լիբիայում ցամաքային գործողության իրականացնելուն։ (http://7or.am/archives/45403)

Այս խորագրի վերջին նյութերը