Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության թատերական գործիչների հետ:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Արցախի թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչերին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտում տիրող իրավիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նախագահը նշել է, որ թատրոնը հանդիսանում է ազգային մշակույթի ու համամարդկային արժեքների պահպանման կարեւորագույն միջոցներից մեկը, եւ դժվար է գերագնահատել նրա դերը պետության ու հասարակության կյանքում` հատկապես ներկա պայմաններում:
Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում:
Բակո Սահակյանն այս խնդիրների շարքին է դասել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերականգնումը՝ հավելելով, որ իր կողմից համապատասխան հանձնարարական է տրվել այս նախագիծը մշակելու վերաբերյալ:
Նախագահ Սահակյանը ոչ պակաս կարեւոր է համարել նաեւ երիտասարդ եւ արհեստավարժ կադրերի պատրաստումը, կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը:
ԼՂՀ նախագահը հանդիպել է թատերական գործիչների հետ
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության թատերական գործիչների հետ: Երկրի ղեկավարը շնորհավորել է Արցախի թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչերին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտում տիրող իրավիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ: Համապատասխան զեկույցով հանդես է եկել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախագահը նշել է, որ թատրոնը հանդիսանում է ազգային մշակույթի ու համամարդկային արժեքների պահպանման կարեւորագույն միջոցներից մեկը, եւ դժվար է գերագնահատել նրա դերը պետության ու հասարակության կյանքում` հատկապես ներկա պայմաններում: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում: Բակո Սահակյանն այս խնդիրների շարքին է դասել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերականգնումը՝ հավելելով, որ իր կողմից համապատասխան հանձնարարական է տրվել այս նախագիծը մշակելու վերաբերյալ: Նախագահ Սահակյանը ոչ պակաս կարեւոր է համարել նաեւ երիտասարդ եւ արհեստավարժ կադրերի պատրաստումը, կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը: