Լրահոս

26.03.2011 12:26


Ճիզվիտների միաբանությունը մանկապիղծ քահանաների զոհերին 166 մլն դոլար կվճարի

Ճիզվիտների միաբանությունը մանկապիղծ քահանաների զոհերին 166 մլն դոլար կվճարի

ԱՄՆ–ի Ճիզվիտների միաբանությունը համաձայնել է հայցերի կարգավորման շրջանակներում 166 մլն դոլար վճարել 500 ամերիկացիների, ովքեր տուժել են մանկապիղծ քահանաներից։

Ճիզվիտների միաբանության պատմության մեջ ամենախոշոր փոխհատուցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 25–ին։

Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության պայմանների՝ Ճիզվիտների միաբանությունը նաև գրավոր ներողություն կխնդրի տուժածներից, կապահովի այդ մարդկանց մուտքը դեպի միաբանության անձնական տեղեկությունները և արխիվները, այդ թվում՝ նաև բժշկական քարտերը։

Օրեգոնի գավառի ճիզվիտների միաբանության դեմ մոտ 500 հոգու հայցերը ներկայացվել են 2009թ. վերջին։ Դպրոցների աշակերտների նկատմամբ հանցագործությունները տեղի են ունեցել 1940–1990–ականներին։

Այս խորագրի վերջին նյութերը