Լրահոս

26.03.2011 12:17


Բելգիացին ու պորտուգալացին լոտոյով 69 մլն–ական եվրո են շահել

«ՌԻԱ նովոստի»–ն, հղում անելով տեղական ԶԼՄ–ներին, գրում է, թե մի բելգիացի ու մի պորտուգալացի 69 մլն–ական եվրո են շահել «Եվրամիլիոններ» լոտոյով, որը նախօրեին անցկացվել է Եվրոպայի 9 երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում և Լյուքսեմբուրգում։

Հաղթողների մասին տեղեկատվություն չի հաղորդվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Անցած տարի բելգիացիները երեք անգամ հաջողակ տոմսի տերեր էին դարձել։

«Եվրամիլիոններ»–ի ամենախոշոր շահումը եղել է 2010թ. հոկտեմբերին, երբ մի բրիտանացի 129 մլն եվրոյի կտրոն է ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը