Քադաֆին բարձրացրել է իրեն հավատարիմ զինծառայողների կոչումը
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին բարձրացրել է ոստիկանության իրեն հավատարիմ աշխատակիցների և զինծառայողների կոչումները։ Քադաֆիի ստորագրած համապատասխան կարգադրությունը ընթերցվել է Լիբիայի պետական հեռուստատեսության եթերում։
Նշանակո՞ւմ է դա նաև գումարային համապատասխան բարձրացում, դեռևս հայտնի չէ։
Իր հերթին ամերկյան հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ փոխծովակալ Ուիլյամ Գորթնին մարտի 25–ին հայտարարել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Մուամար Քադաֆին «կամավորներին զինում է ընդդիմության հետ պայքարի համար»։
Նա նշել է, որ չի կարծում, թե այդ մարդիկ իսկապես կամավոր են, սակայն հետաքրքիր է համարում զուտ քաղաքացիական բռնության դիմելու փաստը։