ԱՄՆ–ն ու ՄԱԿ–ը դատապարտել են բռնությունները Սիրիայում
ԱՄՆ–ը դատապարտել է բռնությունները Սիրիայում՝ հայտարարելով, թե այդ երկրի ղեկավարությունը բռնաճնշումների է ենթարկում և վախեցնում իր քաղաքացիներին։ Իսկ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սիրիայի կառավարությանը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել, թե Սիրիայում զինվորականները կրակ են բացում խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Հայտարարվում է, թե 20 մարդ զոհվել է։
Արդեն մեկ շաբաթ ընթացող բողոքի գործողության մասնակիցները մասնավորապես պահանջում են դադարեցնել Բաաս կուսակցության քաղաքական մենաշնորհը և չեղյալ համարել արտակարգ դրության մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 1963թ. և իշխանություններին թույլ է տալիս կոպտորեն ճնշել յուրաքանչյուր այլակարծություն։ Համաձայն արդեն մոտ 50 տարի գործող այդ օրենքի՝ ոստիկանությունն իրավունք ունի առանց համապատասխան թույլատվության կալանավորել մարդկանց և նրանց բանտ ուղարկել՝ առանց դատի և հետաքննության։