Լրահոս

26.03.2011 11:24


ԱՄՆ–ն արդեն ցամաքային գործողություններ է սկսել Լիբիայի դեմ

Ամերիկայն «Ֆոքս նյուս» հեռուստաալիքը հաղորդում է, որ ԱՄՆ–ն արդեն անցել է Լիբիայում ցամաքային գործողության իրականացնելուն, չնայած Օբամայի վարչակարգը նման ծրագրերի առկայությունը ժխտում է։

ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դևիդ Հանթը հայտարարել է, թե Պենտագոնը օդային հարձակումներ չի իրականացնում նշված չափերով, ինչպիսին Լիբիայում է, քանի որ այդ երկրի տարածքում մարդիկ չունի։

–Նրանք շատ հաջող են աշխատել, բայց ոչ մի կապ չեն ունեցել ապստամբների հետ, քանի որ չգիտեն, թե ում հետ է պետք գործ ունենալ,–ասել է Հանթը՝ ավելացնելով, որ արդեն 12 օր է՝ ԱՄՆ զինվորականներն ու ԿՀՎ գործակալները Լիբիայում են։

ԱՄՆ–ի հետախուզության զորքերի փոխգնդապետ Թոնի Շեֆերը նույնպես հայտարարել է, թե իր աղբյուրների տվյալներով՝ իրադրությունն այնպիսին է, ինչպիսին Հանթն է ներկայացրել։

Այս խորագրի վերջին նյութերը