Մետրոյի «Բարեկամություն» կայարանում վագոններից մեկի մոտ տեխնիկական անսարքություն է եղել
Լուրեր էին տարածվել, որ Երևանի մետրոպոլիտենում պատահար է տեղի ունեցել։ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունը, սակայն, հերքել է դրանք՝ տեղեկացնելով, որ մարտի 25-ին, ժամը 18.50-ի սահմաններում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում արձանագրվել է շարժակազմի վագոններից մեկի տեխնիկական անսարքություն։
«Որևէ վթարի, հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի մասին խոսք լինել չի կարող։ Անսարք վագոնը տեղափոխվել է հավաքակայան։ Այդ ընթացքում մետրոպոլիտենը կարճ ժամանակահատված աշխատել է միագիծ աշխատակարգով, ինչի պարագայում ուղևորափոխադրման համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել։
Մետրոպոլիտենն աշխատում է բնականոն աշխատակարգով և սահմանված չվացուցակով»,–ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում վագոններից մեկի մոտ տեխնիկական անսարքություն է եղել
Լուրեր էին տարածվել, որ Երևանի մետրոպոլիտենում պատահար է տեղի ունեցել։ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունը, սակայն, հերքել է դրանք՝ տեղեկացնելով, որ մարտի 25-ին, ժամը 18.50-ի սահմաններում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում արձանագրվել է շարժակազմի վագոններից մեկի տեխնիկական անսարքություն։
«Որևէ վթարի, հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի մասին խոսք լինել չի կարող։ Անսարք վագոնը տեղափոխվել է հավաքակայան։ Այդ ընթացքում մետրոպոլիտենը կարճ ժամանակահատված աշխատել է միագիծ աշխատակարգով, ինչի պարագայում ուղևորափոխադրման համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել։ Մետրոպոլիտենն աշխատում է բնականոն աշխատակարգով և սահմանված չվացուցակով»,–ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
7or.am