Նորվեգացի զույգը որոշել է վերանորոգել տունն ու վիկինգի գերեզման է հայտնաբերել
Նորվեգիայում ամուսնական զույգը որոշել է տունը հիմնովին վերանորոգել, ինչի արդյունքում հնագույն գերեզման է հայտնաբերել, գրում է The Local հրատարակությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ տունը, որտեղ զույգն է ապրում, կառուցվել է 1914 թվականին։ Կարանտինային ռեժիմի ընթացքում զույգը որոշել է թարմացնել ջերմամեկուսացման համակարգը և այդ նպատակով քանդել է հատակը։ Հին տախտակները հանելուց հետո ամուսինները ուլունքահատիկ ու կացին են գտել: Նրանք որոշել են տեսածի մասին պատմել Նուլանդի շրջանի ղեկավարությանը։
«Կարծեցինք, թե ուլունքը խաղալիք մեքենայի անիվ է, սակայն որոշեցինք ստուգել»,- նշել է տանտիրուիհին՝ Մարիանը, և հավելել, որ իրենց այցելած հնագետները ենթադրել են, թե տան տակ վիկինգների գերեզման է գտնվում։
Ուլունքն ու կացինը, նրանց գնահատականներով, թվագրվում են 950-1050թթ., որը համարվում է վիկինգների դարաշրջանի ավարտը, երբ Նորվեգիան ընդունել է քրիստոնեություն և ամբողջական պետություն դարձել։
«Կարծում եմ, որ Մարիանը և նրա ամուսինը կպարգևատրվեն։ Սա Նորվեգիայի համար սովորական բան է։ Մարդիկ, որոնք անցյալից նմուշներ են գտնում, կառավարությունից պարգևատրություն են ստանում»,- նկատել է հնագետ Մարտինուս Հաուգլիդը։
Նշվում է, որ ուլունքն ու կացինը տեղափոխել են թանգարան, իսկ զույգի տանը պեղումներ են սկսվել, որի պատճառով էլ վերանորոգումը հետաձգվել է։

Աղբյուրը՝ tert.am