Լրահոս

26.03.2011 10:00


Չորս օրերի ընթացքում կոալիցիայի օդային հարվածներից 114 մարդ է զոհվել

Չորս օրերի ընթացքում կոալիցիայի օդային հարվածներից 114 մարդ է զոհվել

«Ֆրանս Փրես» գործակալությունը, հղում անելով Լիբիայի Առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ ամենաքիչը 114 մարդ է զոհվել ու 445–ը վիրավորվել Լիբիայում Արևմուտքի 4 օրերի ռազմական գործողությունների հետևանքով։

Գերատեսչության ներկայացուցիչ Խալեդ Օմարի խոսքերով՝ մարտի 20–ից մինչ 23–ը 104 մարդ զոհվել է Տրիպոլիում, ևս 10 հոգի՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքում։

«ՌԻԱ նովոստի»–ին հաղորդում է, որ Օմարը չի հստակեցրել, թե զոհվածներից քանիսն են զինծառայողներ և քանիսը խաղաղ բնակիչներ։

Այս խորագրի վերջին նյութերը