Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի մարտի 20-ի որոշումով մերժել է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72 ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
2011 թվականի մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել դատարանի վերը նշված որոշման վերաբերյալ:
Լոռու մարզի մի խումբ փաստաբաններս մեր վրդովմունքը և տարակուսանքն ենք արտահայտում դատախազ Կարեն Շահբազյանի կողմից արված արտահայտությունների վերաբերյալ, քանի որ գործի հանգամանքների վերաբերյալ դատախազը փորձել է թյուր կարծիք ձևավորել հասարակության մեջ և ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ.
Լոռու մարզի դատախազը նշված հանդիպման ժամանակ դժգոհություն է արտահայտել կայացված դատական ակտի վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` <Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով>: ՀՀ Դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` <Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս>: Այսպիսով` Լոռու մարզի դատախազը, դուրս գալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, օրենքով սահմանված կարգով որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու փոխարեն անհարկի քննադատության է ենթարկել դատարանի կողմից կայացված ակտը, որով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելուց բացի, փորձել է նաև ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ:
Դատախազը Լոռու մարզի և, հատկապես, Վանաձոր քաղաքի ազգաբնակչության անունից ներկայացրել է իբր թե վերջիններս մտահոգված են Մաքսիմ Պետրոսյանի ազատության մեջ մնալու հանգամանքով: Մինչդեռ Լոռու մարզում գործող փաստաբաններս առավել ակտիվ շփումներ ունենալով նույն մարզի բնակչության հետ, փաստում ենք ճիշտ հակառակը. բնակչությունը մտահոգված է, որ չարդարացված դաժան դիրքորոշում ունեցող Լոռու մարզի քննչական բաժինը և դատախազությունը 2-րդ խմբի հաշմանդամ 72 ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացրել դատարան:
Լոռու մարզի դատախազը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի սահմանադրական և միջազգային պայմանագրերով երաշխավորված <լռելու> իրավունքը մեկնաբանել է ի վնաս անձի և գնահատել այն որպես նախաքննությանը խոչընդոտելու հանգամանք: Ավելին` Լոռու մարզի դատախազը նույն հանդիպման ժամանակ իր բազմաթիվ արտահայտություններով խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը` Մաքսիմ Պետրոսյանին ներկայացնելով որպես հանցագործ և <քիլլեր>:
Կ. Շահբազյանը նաև նշել է, որ դատարանը բաց է թողել նախկինում 3 անգամ դատապարտված անձի: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները, իսկ Մաքսիմ Պետրոսյանի վերջին դատվածությունը, որը դիտավորյալ հանցագործության համար չէ, մարվել է դեռևս շուրջ 30-40 տարի առաջ:
Այսպիսով` Լոռու մարզի դատախազի կողմից լրագրողների հետ հիշյալ հանդիպման ժամանակ դատարանի որոշման վերաբերյալ դատախազին ոչ հարիր նմանօրինակ դժգոհություն հայտնելով, փորձ է արվել բնակչությանը հավատացնելու, թե իբր դատարանը կայացրել է անարդար և անհիմն որոշում:
Հուսով ենք, որ այս հայտարարությունը կնպաստի, որպեսզի Լոռու մարզի դատախազությունը հետայսու զերծ մնա նմանատիպ ժամանակավրեպ և անհիմն հայտարարություններ անելուց:
Փաստաբաններ`
Լևոն Գոգինյան
Գուրգեն Հարությունյան
Կարեն Թումանյան
Էդմոն Մարուքյան
Ադելինա Հակոբյան
Ռուբեն Հակոբյան
Կարինե Գասպարյան
Աննա Թամազյան
Վահան Ավագյան
10. Արայիկ Պապիկյան
11. Հայկուհի Հարությունյան
12. Անահիտ Ալոյան
13. Գագիկ Նալբանդյան
14. Տաթևիկ Մատինյան
15. Արտակ Ոսկանյան
16. Հովսեփ Հովսեփյան
17. Ալեքսանդր Ծատինյան
18. Վարդան Սուղյան
19. Ռոման Կոնինյան
20. Մելս Ղարագյոզյան
21. Արմեն Չիլինգարյան
22. Արմենուհի Ջանջուղազյան
23. Արմեն Զաքարյան
Հայտարարությունը բաց է միանալու նաև այլ փաստաբանների համար:
Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը