Լրահոս

25.03.2011 17:56


Մեկ օրում Լիբիայի օբյեկտների վրա 16 հրթիռ է արձակվել

Անցած օրվա ընթացքում արևմուտյան կոալիցիոն զորքերը Լիբիայում 16 «Տոմահավկ» թևավոր հրթիռներ են արձակել։ Կոալիցիոն ռազմական ինքնաթիռները 153 թռիչք են իրականացրել։

Հարվածների նպատակը հրետանին էր, մեքենայացված ուժերը և Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերի հրամանատարական կետերը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը՝ հղում անելով  Պենտագոնի ներկայացուցչին։

Այս խորագրի վերջին նյութերը