Լրահոս

25.03.2011 17:51


Վայրէջքից հետո բերման են ենթարկվել

Մարտի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց»  օդանավակայանի գծային  բաժնում ահազանգ է ստացվել, որ  Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն  է կատարվում:Ոստիկանության ծառայողները ինքնաթիռի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970 թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980 թ. ծնված  Բոգդան Ա.-ին, 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982 թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975 թ.  ծնված   Դմիտրի Կ.-ին և 1980 թ. ծնված Միխայիլ Գ.-ին:Պարզվել է, որ թռիչքի ժամանակ  նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ  հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ`  խախտելով հասարակական կարգը:ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը