Ավարտվել է աղմկահարույց դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2010թ. մայիսի 12-ին, ժամը 22 անց 30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 17-րդ և 19-րդ շենքերի մոտ Վռամ Բաղդասարյանի կողմից ապօրինի կերպով կրվող հրազենի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու և նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով:
Զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելուն դրդելու համար Դավիթ Սանդալջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 4-րդ մասով£
Վռամ Բաղդասարյանի և Դավիթ Սանդալջյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում£
Վռամ Բաղդասարյանի և Դավիթ Սանդալջյանի վերաբերյալ քրեական գործը 2011 թվականի մարտի 24-ին ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն