Լրահոս

25.03.2011 17:45


Հովհսեփ Խուրշուդյան. «Թե ինչպե՞ս են մեկնաբանում իրենք, իրենց գործն է»

Երեկ «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովհսեփ Խուրշուդյանը, իսկ այսօր էլ՝ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել են, թե երեկ՝ վրանը տեղադրելուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանին է մոտեցել մի երիտասարդ, ներկայացել է, թե նախագահի նստավայրից է և փոխանցել է, որ նախագահի հանձնարարականով, նախագահի անունից խորհրդական Յուրի Վարդանյանը ցանկանում է հանդիպել նրա հետ և առանձնազրույց ունենալ։

«7օր»–ը ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին հարց է ուղղել, թե արդյոք երեկ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրից ներկայացուցիչ ուղարկվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ՝ ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերելու։

Նախագահի մամլո խոսնակի գրասենյակից մեզ տեղեկացրել են, թե նախագահ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որևէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու:

«7օր»–ը նաև կապ է հաստատել Հովսեփ Խուրշուդյանի հետ, որը նշել է, թե իրենք ասում են այն, ինչ եղել է։

–Իսկ թե ինչպե՞ս են մեկնաբանում իրենք, իրենց գործն է։ Ինքը ներկայացել է որպես նախագահի նստավայրի ներկայացուցիչ և խնդրել է հանդիպում Յուրի Վարդանյանի համար,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը