Լրահոս

25.03.2011 16:42


ԱԺ նախագահն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին

ԱԺ նախագահն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Քիչ առաջ Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Ձեր տեղը երևում է խորհրդարանում, և ես հորդորում եմ Ձեզ վերադառնալ խորհրդարան,-ասել է Հ. Աբրահամյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այցի համար, սակայն ԱԺ նախագահի հեռանալուց հետո լրագրողներին ասել է, որ դժվար թե ԱԺ նախագահի հորդորներից հետո մտափոխվի և դադարեցնի հացադուլը։

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էին ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորները։ Ի դեպ՝ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը Րաֆֆի Հովհաննիսյանին Նոր կտակարան է նվիրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը