Հարցազրույց

27.05.2020 12:05


Տնտեսությունը երկու ամիս «անջատելն» անիմաստ էր, եթե այն իմաստ ունենար, այսօր այսպիսի թվով վարակակիրներ չէինք ունենա. բժիշկ (տեսանյութ)

Տնտեսությունը երկու ամիս «անջատելն» անիմաստ էր, եթե այն իմաստ ունենար, այսօր այսպիսի թվով վարակակիրներ չէինք ունենա. բժիշկ (տեսանյութ)

Բոլոր հիվանդություններն անտեսվեցին, խոսվեց միմիայն կորոնավիրուսի մասին, երբ Հայաստանում ու հարևան երկրներում դեռևս այս վիրուսը չկար: Երբ այս հարցը մեզ համար դարձավ օրախնդիր, մենք նորից մոռացանք բոլոր խնդիրների մասին ու սևեռվեցինք նորից միայն այս վարակի վրա: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

Բժշկի համոզմամբ՝ մեզ այսօր վնասում է բացառապես խուճապը. «Առանց այն էլ իմ սրտով չէր, որ երկու ամիս տնտեսությունն «անջատեցին»: Այդ ամենն անիմաստ էր, եթե իմաստ ունենար, մենք այսօր այսպիսի ցուցանիշներ չէինք ունենա»:

Պարետատան նոր որոշմամբ՝ դիմակ կրելն այլևս պարտադիր է: Հայկ Մանասյանը հիշեցնում է, որ ինքը բազմիցս դեմ է խոսել դիմակ կրելու վերաբերյալ, բայց հիմա այլ բան է ասում. «Փակ տարածքներում և մեծ թվով անծանոթ մարդկանց հետ շփվելու դեպքում դիմակ պետք է կրեն նաև անծանոթները»։ Իսկ թե ինչու, Հայկ Մանասյանը նշել է. «Մենք վարակակիրներին այլևս հիվանդանոցներում չենք պահում: Այդ մարդիկ այլևս իրենց տներում են նաև բուժվում, թե իրենք որքանով են հետևում կանոններին ու մարդկանց հետ չեն շփվում, չգիտեմ»:

Հայկ Մանասյանը նշում է, որ յուրաքանչյուր վարակակիր կարող է վարակել երկու-երեք հոգու և այս վիճակագրությունն է ցույց տալու՝ մեր առողջապահական համակարգը որքանով է պատրաստ պայքարել այս իրավիճակի դեմ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը