Լրահոս

25.03.2011 17:28


Եմենի նախագահը իշխանությունը «հուսալի ձեռքերի» փոխանցելու պատրաստակամություն է հայտնել

«Ռոյթերս»–ը հաղորդում է, որ Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը, իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով հանրահավաքում, հայտարարել է արյունահեղությունից խուսափելու նպատակով իշխանությունը «հուսալի ձեռքերի» փոխանցելու պատրաստակամության մասին ։

–Մենք իշխանություն չենք ուզում, բայց պարտավոր ենք այն հուսալի ձեռքերի փոխանցել և ոչ թե հիվանդների, նեղացածների ու կաշառակերների,–հանրահավաքի ժամանակ ասել է Սալեհը։

Միևնույն ժամանակ, նրա տասնյակ հազարավոր հակառակորդները հավաքվել են մայրաքաղաքի մեկ այլ մասում։

Ցուցարարները պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը։ Նրանք մտադիր են այսօր անցկացնել բողոքի ամենազանգվածային գործողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը