Քաղաքական

26.05.2020 18:33

Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել

Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության նախարարությունը hraparak.am-ին տրամադրել է այդ կազմակերպությունների ցանկը։

«Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով»,-հայտնում է նախարարությունը։

Այս երեք-չորս կազմակերպություններին կորոնավիրուսի թեստավորումը հանձնելու նպատակը, ըստ նախարարության, համավարակի ավելի արդյունավետ կառավարումն է, թեստերի որակի վերահսկողության բարդություններից խուսափելն է և հիվանդների անձնական տվյալների պաշտպանությունը հնարավոր արտահոսքից։ Սակայն տեսնում ենք, որ լաբորատորիաների թվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն, որի տնօրեն Մհեր Դավաիդյանցը, ինչպես հայտնի է, նախարար Թորոսյանի ընկերն է, և Փաշինյանի իշխանության սիրված օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։