Լրահոս

25.03.2011 17:25


Ադրբեջանական շահերի հիմնական լոբբիստը բռնվել է կաշառքի վրա

Աննախադեպ սկանդալի պատճառ է հանդիսացել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ադրբեջանական շահերի հիմնական լոբբիստ, Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Սեվերինի շուրջ սկսված հետաքննությունը, որը համաձայն The Sunday Times պարբերականի փոխանցած տվյալների, հարյուր հազար եւվրո կաշառքի դիմաց, համաձայնել էր զուտ մասնավոր շահեր հետապնդող օրենսդրական նախագծեր առաջ քաշել խորհրդարանում:

Թեեւ եվրոպատգամավորը չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները, այնուամենայնիվ այդ կապակցությամբ կտրուկ հայտարարություններով են հանդես եկել մի շարք խորհրդարանականներ: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դայանա Ուոլիսը հայտարարել էր, որ հանդես է գալու պաշտոնական հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ: Իսկ եվրոպական  սոցիալիստների խմբի նախագահ Մարտին Շուլցը կարգադրել էր Սեվերինին դուրս գալ խմբից հայտարարելով, որ ապագայում ցանկացած նման դեպքում ինքը վարվելու է նույն կերպ:

Իր խոսքում Մարտին Շուլցը նշել էր նաեւ, որ յուրաքանչյուր խորհրդարանական, որը կարող է մեղադրվել կաշառակերության մեջ պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի:

Եվրոպական մամուլը հեղեղված է սկանդալի մասին նյութերով:

http://euobserver.com/9/32028 http://politeanu.blogspot.com/ http://www.socialistsanddemocrats.eu/gpes/public/detail.htm?id=135548&section=NER&category=NEWS&request_locale=EN

Այս խորագրի վերջին նյութերը