Լրահոս

25.03.2011 16:40


Գագիկ Ծառուկյանի կոչը Րաֆֆի Հովհաննիսյանին

Գագիկ Ծառուկյանի կոչը Րաֆֆի Հովհաննիսյանին

Այսօր Լոնդոն–2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Թե ինչպե՞ս է գնահատում Ազատության հրապարակում, ի նշան երկրում տիրող իրավիճակի դեմ բողոքի, հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը, Գ. Ծառուկյանը պատասխանել է.

–Ամեն մարդ իրավունք ունի պաշտպանելու իր ծրագրերը, ինչը ես գնահատում եմ։ Նա խորհրդարանի մեր գործընկերն է, բոլորը նրան ճանաչում են որպես քաղաքական գործիչ։ Ես խոսքս ուղղում եմ նրան և իմ խմբակցությանն եմ տեղյակ պահել, որ ինքը դադարեցնի հացադուլը, որովհետև դա իր առողջության, կյանքի համար վտանգավոր է։ Երկրում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց ա՛յդ լուծման ձևով կարիք չկա, քանի որ կարելի է, հանդուրժողական, աշխատանքային գործընթացով, խորհրդարանում ամբողջ խմբակցություններով համախմբվեն, նստեն, լսեն՝ ի՞նչ կարելի է անել, ո՞նց պետք է լուծվի, և ի՞նչն է չլուծվելու պատճառը,–հայտարարել է Գ. Ծառուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը